Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1851-Ա  11.05.2018թ.

ՄՈՒՇ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.64 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Ավդալյանի դիմումը՝ Մուշ թաղամասի հ.64 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը  ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 16.03.1995թ. հ.11/129 որոշումը, Շահումյանի շրջանի գլխավոր ճարտարապետի և «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 21.03.2018թ. հ.Հ-6009 տեղեկանքները:
Համաձայն տարածքի ճշգրտված տեղագրական հանույթի՝ Մուշ թաղամասի հ.64 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 384.68քմ /փաստաթղթերում ամրագրված 360.0քմ մակերեսի փոխարեն/, որն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում /ծածկագիր՝ 01-007-297-005/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան վարչության 23.04.2018թ. հ.18-06/1-Ա-2334 եզրակացությունը.
1.Վերականգնել Մուշ թաղամասի հ.64 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը՝ 360.0քմ մակերեսի չափով։
2.Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող 360.0քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Արմեն Ավդալյանին։
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մուշ թաղամասի հ.64 հասցեում գտնվող 360.0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
4.Հողամասի սահմանները որոշվում են 360.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ