Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1873-Ա 07.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի Հ.1508-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.05.2019թ. հ.18-06/519 և 24.05.2019թ. հ.18-06/534 եզրակացությունները.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 6-ի <<Եղ.Թադևոսյան փողոցի հ.11/1 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը երկու առանձին գույքային միավորների բաժանելու, հասցե տրամադրելու մասի>> հ.1508-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Եղ.Թադևոսյան փողոցի հ.11/1 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու, այն երկու առանձին գույքային միավորների բաժանելու և հասցե տրամադրելու մասին>>.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«1. Եղ.Թադևոսյան փողոցի հ.11/1 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վերաճշտված, ընդհանուր 17568.23քմ մակերեսով հողամասը բաժանել երկու՝ 10636.51քմ և 6931.72քմ մակերեսներով առանձին գույքային միավորների:».
3) որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված <<7463.36քմ>> թիվը փոխարինել <<6931.72քմ>> թվով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ