Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1885-Ա 10.06.2019թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի Հ.99-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ, ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Նանոամորֆ տեխնոլոգիա>> ՓԲԸ-ի դիմումը՝ Թևոսյան փողոցի հ.3/1 հասցեում գտնվող շենք-շինությունների գործառական և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի մայիսի 22-ի հ.99-Ա որոշմամբ, Թևոսյան փողոցի հ.3/1 հասցեում գտնվող 4371.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>> հողերի կատեգորիայից փոխադրվել է <<բնակավայրերի>> հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, 14-րդ հոդվածով, Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի h.88 որոշման h.1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշման հ.1 հավելվածի 49-րդ կետով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.06.2018թ. հ.18-08/2-40726 և 08.04.2019թ. հ.18-06/2-21480 եզրակացու-թյունները.
1. Թևոսյան փողոցի հ.3/1 հասցեում գտնվող, <<Նանոամորֆ տեխնոլոգիա>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 10.09.2010թ. հ.2493475 վկայական/ շենք-շինությունների գործառական նշանակությունը փոխել և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ կից ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն Թևոսյան փողոցի հ.3/1 հասցեում գտնվող 4371.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառա-վարման վարչության պետին և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված շենք-շինությունները հաշվառել որպես բնակելի նշանակության:
4. Սույն որոշումից ծագող շենք-շինությունների գործառական, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները, ինչպես նաև ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ