Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1889-Ա  16.05.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի Հ.5571-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.04.2018թ. 20-ել-310 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի Նոր Արեշի 19-րդ փողոցի հ.25 բնակելի տան և հողամասի նկատմամբ Արմեն Ավետիսի Ավետիսյանի իրավունքները վերականգնելու, 269.44քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.5571-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 2-րդ կետում «269.44» թիվը փոխարինել «235.55» թվով, նախաբանում, 1-ին կետում «569.44» թիվը փոխարինել «535.55» թվով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ