Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1891-Ա 10.06.2019թ.


ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջատար մասնագետ Արկադի Ոսկանյանի կողմից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 6-րդ մասով, Ա/Ձ Սլավիկ Կարլեն-Կարապետի Մկրտչյանի նկատմամբ 26.04.2019 թվականին կազմվել է թիվ 030193 արձանագրությունը:
Նշված արձանագրության հիման վրա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում վարչական շրջանի ղեկավարի 2019 թվականի մայիսի 10-ի հ.224-Ա որոշմամբ գործի վարույթը կարճվել է՝ հիմքում նշելով այն հանգամանքը, որ գործում առկա նյութերով չի հիմնավորվում զանցանքի օբյեկտիվ կողմը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 29.05.2019 թվականի թիվ 19/47189 զեկուցագրի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, այն է՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ, հարուցվել է վարչական վարույթ՝ Օրենքի 67-րդ հոդվածի ուժով Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի 2019 թվականի մայիսի 10-ի հ.224-Ա որոշումը վերանայելու համար:
Վարչական վարույթի լսումների օր է նշանակվել՝ 2019 թվականի հունիսի 7-ը, ժամը՝ 10։00-ն:
2019 թվականի հունիսի 5-ին ստացվել է Ա/Ձ Սլավիկ Կարլեն-Կարապետի Մկրտչյանի լիազորված անձ Հայկ Սամսոնի Մկրտչյանի /լիազորագիր՝ տրված 25.04.2019 թվականին/ բանավոր միջնորդությունը՝ լսումները 2019 թվականի հունիսի 5-ին, ժամը 17։00-ին անցկացնելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Վարույթի լսումներին ներկայացել է Ա/Ձ Սլավիկ Կարլեն-Կարապետի Մկրտչյանի ներկայացուցիչ Հայկ Սամսոնի Մկրտչյանը /նույնականացման քարտ՝ 007435126, տրված՝ 14.08.2015թ., 012-ի կողմից/: Վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ իր վստահորդի կողմից չի իրականացվում տեխնիկական հեղուկների վաճառք, այլ իրականացվում է սպասարկում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից 04.06.2019 թվականին համապատասխան գրություն է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ փոխօգնության կարգով՝ սույն վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքի կապակցությամբ որոշակի պարզաբանումներ ստանալու համար, որի պատասխան գրությունը Երևանի քաղաքապետարանը դեռևս չի ստացվել:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն (այսուհետ` փոխօգնություն) տրամադրել միմյանց` իրենց լիազորություններն իրականացնելու համար: Փոխօգնությունը տրամադրվում է փոխօգնություն հայցող վարչական մարմնի հայտի հիման վրա:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի՝ փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջացել է գործի քննության վերաբերյալ այլ վարչական մարմնից՝ փոխօգնության կարգով, որոշ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն, ուստի ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ա/Ձ Սլավիկ Կարլեն-Կարապետի Մկրտչյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգել մինչև 30 օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ