Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1892-Ա  16.05.2018թ.

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ  ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտուշ Դավթյանի դիմումը՝ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում վարձակալության իրավունքով իրեն տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու և որպես ընդլայնում, լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի վարձակալության  իրավունքի գրանցման 09.09.2003թ. հ.0102711 վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում Արտուշ Դավթյանի կողմից զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 438.61քմ՝ իրեն տրամադրված 350.0քմ մակերեսի փոխարեն։
Քննարկվող՝ 438.61քմ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում։   
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.04.2018թ. հ.18-06/1-Դ-537 եզրակացությունը.
1.«Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում վարձակալության իրավունքով Արտուշ Դավթյանին տրամադրված 350.0քմ մակերեսով հողամասին կից՝ 88.61քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, վարձակալության իրավունքով, մինչև 2028 թվականի  սեպտեմբերի 5-ը ժամկետով տրամադրել Արտուշ Դավթյանին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
2.Հողամասի սահմանները որոշվում են 438.61քմ /350.0քմ + 88.61քմ/ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արտուշ Դավթյանի հետ կնքել «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով  ընկերությանը տրամադրված 350.0քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 1-ին կետով ընկերությանը տրամադրվող 88.61քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև  2028 թվականի սեպտեմբերի 5-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 438.61քմ մակերեսով հողամասից՝ 392.44քմ /շինություն/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով, իսկ 46.17քմ  /բարեկարգման և կանաչապատման հատված/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային  արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում Արտուշ Դավթյանին վարձակալության իրավունքով պատկանող 350.0քմ մակերեսով հողամասի համար 05.09.2003թ. կնքված վարձակալության h.976 պայմանագիրը  լուծելու մասին։  
4.«Արաբկիր» մանկական զբոսայգու  տարածքում գտնվող ընդհանուր՝ 438.61քմ /350.0քմ + 88.61քմ/ մակերեսով հողամասին տրամադրել «Կոմիտասի պողոտա, հ.54/12» հասցեն:
5.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, վարչական շրջանի ղեկավարին։
6.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ