ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1908-Ա 11.06.2019թ.

 

ՌԱՅԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետի 2009թ. փետրվարի 23-ի հ.948-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի հ.44/6 հասցեում գտնվող տաղավարի զբաղեցրած 12.0քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրվել է Ռուզաննա Ավագյանին, կնքվել է կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթարկվել է պետական գրանցման: Նշված իրավունքը հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի 27.01.2010թ. հ.327 պայմանագրի հիման վրա` օտարվել է Ռայա Բեգլարյանին և վերջինիս իրավունքն ստացել է պետական գրանցում /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 04.02.2010թ. հ.2763718 վկայական/:
Կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2009 թվականի մայիսի 14-ին կնքված հ.39/Կ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2014 թվականի փետրվարի 23-ին:
Ռայա Բեգլարյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալ փաստերը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N41-Ն որոշման հավելվածի 41-րդ կետի 1-ին ենթակետը և կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 2009 թվականի մայիսի 14-ին կնքված հ.39/Կ պայմանագրի 9.2 կետը.
1.Լիազորել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ա.Դանիելյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռայա Բեգլարյանի հետ կնքել Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի հ.44/6 հասցեում գտնվող 12.0քմ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ժամկետով՝ վարձավճարը սահմանելով հողամասի կադաստրային արժեքի 5%-ի չափով, պայմանագրում ներառելով նաև նոր՝ 4.1.4 ենթակետը հետևյալ բովանդակությամբ.
<<4.1.4 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերը իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից
միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն:>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ