Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1963-Ա 13.06.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով.
1.Ալ.Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար` Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.
1) Վարդուհի Ղասաբյանին /քանոնի դասատու, ազգային նվագարանների բաժնի ղեկավար/.
2) Էդուարդ Բեգլարյանին /ժող. վոկալի դասատու/.
3) Գեորգի Ավանեսովին /դաշնամուրի դասատու, դաշնամուրային բաժնի ղեկավար, ԵՊԿ պրոֆեսոր /:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության և քարտուղարության պետերի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ