Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.06.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1993-Ա 18.06.2021թ.

 

ԻՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ-ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԷՐԵԲՈՒՆԻ ԵՐԵՎԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N604-Ն որոշման N1 հավելվածի 5-րդ կետի 1.2 ենթակետով և 12.10-րդ կետով.
1. Կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ոլորտի խնդիրներին տիրապետելու, նորարարական մոտեցումների, կազմակերպչական կարողությունների, բարեխիղճ աշխատանքի, դպրոցականների ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար «Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հ.2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Իրեն Հակոբյան-Սարգսյանին պարգևատրել Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ