Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2-Ա 09.01.2020թ.


ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Հ. Իսակովի անվան հ.132 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Լիլիա Մորիսի Դավթյանի, «Երևանի Հ.Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Ավետիք Հարությունի Վանեսքեհյանի, «Երևանի Վ. Զատիկյանի անվան հ.90 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Քնարիկ Մուշեղի Հայրապետյանի դիմումները, «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան հ.85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման մարմնի՝ խորհրդի 06.09.2019թ. (արձանագրություն հ.8) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության 27.12.2019թ. հ.12/88962, 12/89245, 12/88450, 12/89743 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Հ. Իսակովի անվան հ.132 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Լիլիա Մորիսի Դավթյանի, «Երևանի Հ. Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Ավետիք Հարությունի Վանեսքեհյանի, «Երևանի Վ.Զատիկյանի անվան հ.90 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Քնարիկ Մուշեղի Հայրապետյանի, «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան հ.85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սարգիս Անդրանիկի Խաչատրյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն,Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 29-րդ կետի 5-րդ սյունակում` «Դավթյան Լիլիա Մորիսի» բառերը փոխարինել «Հակոբյան Անուշ Վահագնի» բառերով, 6-րդ սյունակում` «Երևանի հ.136 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Երևանի քաղաքապետի գործավար» բառերով.
2) 55-րդ կետի 5-րդ սյունակում` «Վանեսքեհյան Ավետիք Հարությունի» բառերը փոխարինել «Մկրտչյան Աննա Վլադիմիրի» բառերով, 6-րդ սյունակում` «Երևանի Վ.Բելինսկու անվան հ.38 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության գործավար» բառերով.
3) 84-րդ կետի 5-րդ սյունակում` «Հայրապետյան Քնարիկ Մուշեղի» բառերը փոխարինել «Նազարյան Արփինե Սասունի» բառերով, 6-րդ սյունակում` «Երևանի Մ.Ջանբազյանի անվան հ.79 հիմնական դպրոցի տնօրեն» բառերը՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տան ուսումնական գծով փոխտնօրեն» բառերով.
4) 131-րդ կետի 5-րդ սյունակում` «Խաչատրյան Սարգիս Անդրանիկի» բառերը փոխարինել «Ալեքսանյան Տարոն Արմենակի» բառերով, 6-րդ սյունակում` «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային առաջին բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերը՝ «ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի, ՃՇՀԱՀ դիզայնի ամբիոնի դասախոս» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ