Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20-Ա 13.01.2020թ.

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԳԵՂԱՄ ԳԱԼՈՒՍՏԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գեղամ Գալուստի Ոսկանյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 10-ի հ.1016-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում հաշվառվելու մասին:
Գեղամ Գալուստի Ոսկանյանը հանդիսանում է 3-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայող /ՊՆ ԶՍՊՎ-ի կողմից տրված 28.12.2016թ. հ.36/1515 տեղեկանք/, ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում, Ավան համայնքի ղեկավարի 2005 թվականի հունիսի 21-ի հ.243 կարգադրությամբ ստեղծված բնակարանային պայմանների ստուգման ակտի 2009 թվականի եզրակացության համաձայն կնոջ՝ Նանար Ոսկանյանի և աղջկա՝ Գրապիոն Ոսկանյանի հետ ճանաչվել են բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի
հ.1016-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության նոր կարգը, որի 2-րդ կետի համաձայն առաջարկվել է Երևանի քաղաքապետարանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման համաձայն ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովների միջոցով, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, ապահովել մինչև ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի հ.1016-Ն որոշման ուժի մեջ մտնելը որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային գործերի համապատասխանեցումը <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին և հաշվառված անձանց ցուցակների ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ համապատասխան հերթականությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի
հ.1016-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված՝ համապատասխանեցման փուլում քաղաքացի Գեղամ Ոսկանյանի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերջինս այդ պահի դրությամբ Երևան քաղաքում վերջին 10 տարիների ընթացքում մշտական հաշվառում չի ունեցել, ինչպես նաև Ավան վարչական շրջանի կողմից 2009 թվականին բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ Երևան քաղաքում 10 տարիների ընթացքում մշտական հաշվառում չի ունեցել, ինչի արդյունքում փաթեթը չի առաքվել ՀՀ պաշտպանության նախարարություն:
ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության կողմից Երևանի քաղաքապետարան առաքված 23.07.2019թ. հ.36/2250 գրությամբ առաջարկվել է Գ.Ոսկանյանի բնակարանային փաթեթն առաքել ՀՀ պաշտպանության նախարարության հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջիկա նիստի քննարկմանը:
ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության կողմից Երևանի քաղաքապետարան ուղղված 30.09.2019թ-ի հ.36/3167 գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նիստում քննարկվել է Գ.Ոսկանյանի բնակարանային հարցը: Արդյունքում հայտնվել է, որ համաձայն ՀՀ ՊՆ համակարգի կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից կայացած որոշման, զինհաշմանդամ Գ.Ոսկանյանին հնարավոր կլինի վերահաշվառել՝ Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովի կողմից ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված բնակարանային պայմանների կարիքավոր շահառուների անվանացուցակներում ընդգրկելուց հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> h.1016-Ն որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին:
Գեղամ Ոսկանյանի կողմից 31.10.2018թ-ին համապատասխան դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետարան, իրեն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման վերցնելու խնդրանքով:
Գեղամ Ոսկանյանը 29.09.2018թ-ից սկսած Երևան քաղաքում ունի վերջին 10 տարիների ընթացքում մշտական հաշվառում:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթե՝
ա) վարչական ակտն ընդունելուց հետո դրա հիմքում դրված փաստական հանգամանքները կամ ակտի հասցեատիրոջ կարգավիճակը փոփոխվել են հօգուտ այն անձի, որը վարույթը վերսկսելու հարցով դիմում է ներկայացրել.
բ) առկա են նոր ապացույցներ, որոնք կարող են հանգեցնել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի համար ավելի բարենպաստ որոշում ընդունելուն:
Ներկայումս, զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ճանաչելու և հաշվառման վերցնելու իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հ.1419-Ա որոշմամբ, որով սահմանված իրավակարգավորումները, ի տարբերություն ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի հ.1016-Ն որոշման, վատթարացնելով անձի իրավական վիճակը, չեն տարածվում 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողների վրա:
Վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքներից ելնելով, Գեղամ Ոսկանյանի բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության հաշվառումն իրականացնելիս վարչական մարմինը ղեկավարվել է ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի հ.1016-Ն որոշման պահանջներով:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի հ.1016-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 29-ի <<Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին>> հ.3572-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի նիստի եզրակացությունը.
1. Գեղամ Գալուստի Ոսկանյանին ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների ցուցակում:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված կարգով և ժամկետներում ուղարկել համապատասխան մարմիններին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» հ.1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակներն ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր.Սարգսյանը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ