Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

31.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

2044-Ա, 30.05.2014թ.

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
2013Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի Հ. 207-Ա ԵՎ 2014Թ. ՄԱՅԻՍԻ 22-Ի Հ. 1942-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետի 2013թ. հունվարի 24-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 207-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ սյունակում «Նորագավիթ 8-րդ փողոց, հ. 27» բառերը փոխարինել «Նորագավիթ 4-րդ փողոց, հ. 61/2» բառերով։ Երևանի քաղաքապետի 2014թ. մայիսի 22-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.1942-Ա որոշման հավելվածի 6-րդ կետի 5-րդ սյունակում «հ. 100/1» բառերը փոխարինել «հ. 100/2» բառերով։
3. Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները հնգօրյա ժամկետում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի Հ.2044–Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՑ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ