Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
2131-Ա 21.07.2020թ.


ՀԱՅԿ ՖԵԼԻՔՍԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՍԵՍ ՄԵԾԻ ԱՆՎԱՆ Հ.124 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով և հիմք ընդունելով Հ. Բախչինյանի հետ 2019թ. փետրվարի 14-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «գ» ենթակետը՝
1.Հայկ Ֆելիքսի Բախչինյանին՝ 2020 թվականի հուլիսի 22-ից , «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի փետրվարի 14-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով Արմինե Աթաբեկյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ