Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.06.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   


2142-Ա  23.06.2017թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ N01/18-07/1-Գ-4229-614  ԵՎ  2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ N01/18-07/1-Գ-151-51 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ) ՄԵՋ, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ ՏՐՎԱԾ N01/18-07/1-Գ-592-150 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ N 01/19-Գ-2378-219 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏՈՒՄ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հիմք ընդունելով «Թայգր Գրուպ» ՍՊԸ-ի, «Փիրման» ՍՊԸ-ի և Արմենուհի Գևորգյանի կողմից 2017 թվականի հունիսի 19-ին Երևանի քաղաքապետարան մուտքագրված հ.17/36800 դիմումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման բաժնի կողմից 21.06.2017թ. հ.50/2-36800 գրությամբ տրված մասնագիտական կարծիքը, ինչպես նաև ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով՝
1.Երևանի քաղաքապետի կողմից 2015 թվականի նոյեմբերի 4-ին տրված N01/18-07/1-Գ-4229-614 և 2016 թվականի փետրվարի 16-ին տրված N 01/18-07/1-Գ-151-51 նախագծման թույլտվությունների (ճարտարապետահատակագծային առաջադրանքների)՝ 9-րդ՝ «Ճարտարապետահատակագծային պահանջներ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1-ին փուլով՝ Փիրումյան փողոցի հ.հ.5  և 5/1 հասցեների հողամասերում, մշակել  Սպորտային համալիրի, իսկ 2-րդ փուլով՝ Տիգրան Պետրոսյան փողոցի հ.44/7 և Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.12/10 հասցեների հողամասերում, Բազմաֆունկցիոնալ կենտրոնի նախագծեր:»:
2.Երևանի քաղաքապետի կողմից 2016 թվականի մարտի 10-ին տրված N 01/18-Գ-592-150 շինարարության թույլտվության՝ «Կառուցապատողներ», հատվածի 1-ին տողից հանել «Արմենուհի Գևորգյան (ք. Երևան, Դավթաշեն, Մենատուն)», իսկ 2-րդ տողից՝ «Տ.Պետրոսյան փող. հ. 44/7, Դավթաշեն 4-րդ թաղամաս հ.12/10,» բառերը:
3.Երևանի քաղաքապետի կողմից 2016 թվականի հունիսի 7-ին ձևակերպված N01/19-Գ-2378-219 ավարտական ակտի (շահագործման թույլտվության)՝ «Կառուցապատողներ» տողից հանել «Արմենուհի Գևորգյանի,)», իսկ օբյեկտի տեղադրության հասցեի տողից՝ «Տ.Պետրոսյան փողոցի հ. 44/7, Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12/10,» բառերը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա:
7.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ