Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

218-Ա 06.02.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ Վ.ՓԱՓԱԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.80 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՉԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՋՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Խաչիկ Գևորգի Հաջյանի (ծնված 05.09.1943թ.) դիմումը։ Երևանի Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.80 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 329.24քմ, որից 271.8քմ մակերեսով հողամասը Խաչիկ Գևորգի Հաջյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է՝ (վկայական տրված՝1992թ. հ.1348):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 10.05.2006թ.հ.2-1042 և 27.12.2012թ. հ.ԵԱՔԴ /0881/02/11 Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի կայացված վճիռները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 14.11.2017թ. հ.1-0013, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 22.08.2016թ. հ.7482 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.08.2018թ. հ.20-Ել-727 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.80 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.80 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Խաչիկ Գևորգի Հաջյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 271.8քմ մակերեսով,(որից 12.6քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Արման Արևշատյանի հետ) հողամասին կից 57.44քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 57.44քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.80 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ