Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2237-Ա 01.07.2019թ.

 

ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.10 ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ Հ.113 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ՝ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի հ.172-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 14-ի հ.3411-Ա որոշումը.
1. Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի` Արմեն Ավետիսյանի սեփականությունը հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.28092015-01-0195 վկայական/ հ.113 բնակարանի փոխարեն հատկացնել Սիսակյան փողոցի հ.3՝ նոր կառուցվող շենքի 8-րդ հարկից մեկ սենյականոց բնակարան՝ առնվազն 40քմ մակերեսով, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.113 բնակարանը՝ մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը Երևան համայնքին հանձնելու պայմանով։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Սիսակյան փողոցի հ.3 շենքը շահագործման հանձնելուց հետո Արմեն Ավետիսյանի հետ կնքել անշարժ գույքի փոխանակման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման՝ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում բնակարանը Երևան համայնքին չհանձնելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Ընդունել ի գիտություն, որ մինչև Աջափնյակ, Սիսակյան փողոցի հ.3 հասցեում կառուցվող շենքը շահագործման հանձնելը, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.113 բնակարանի բնակիչ՝ Արմեն Ավետիսյանի ժամանակավոր բնակության համար վարձակալած բնակարանի (կացարանի) վարձավճարը՝ ամսական մինչև 70 000 ՀՀ դրամ վճարվելու է Երևան համայնքի միջոցների հաշվին՝ վերջինիս քարտային հաշվին կամ վարձատուին՝ փոխանցմամբ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի, Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներիի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ