Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2238-Ա  15.06.2018թ.

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԱՋՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սերգեյ Սարաջյանի  դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թ. մարտի 18-ի հ.544-Ա  որոշման հիման վրա, Տիգրան Մեծի 63 շենքի բակում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի  /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 09.09.2005թ. հ.2071130 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի 31.01.2018թ. հ.ԱՏ-29/01/2018-1-0242 տեղեկանքի`ք.Երևան, Տիգրան Մեծի 63 շենքի բակում գտնվող ավտոտնակի  կադաստրային արժեքն, ըստ կադաստրային գործի տվյալների, կազմում է 439 110 դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդ-վածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի 07.06.2018թ. հ.20/2 Ե-399 գրությունը.
1.Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սերգեյ Սարաջյանի  հետ կնքել համաձայնագիր՝ Տիգրան Մեծի 63 շենքի բակում գտնվող ավտոտնակի  զբաղեցրած 21,0քմ մակերեսով հողամասի համար 06.09.2005թ. կնքված վարձակալության հ.6468 պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին`
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի  1-ը:».
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել «(այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)» բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարել վարձատուին» բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշ-տության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից։».
5)պայմանագրի 8-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «3/երեք/» թվով և բառով, իսկ «2249» թիվը՝ «6747» թվով:
2.Սերգեյ Սարաջյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակին տրամադրել «Տիգրան Մեծի պողոտա, հ.63 շենք, ավտոտնակ հ.5» հասցեն։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ