Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2245-Ա 01.07.2019թ.


ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.10 ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ Հ. 423 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՍՈՒՐԻԿ ԵՎ
ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի հ.172-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 14-ի հ.3411-Ա որոշումը.
1. Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.423 բնակարանի բնակիչներ՝ Սուրիկ և Մարիամ Բաղդասարյաններին հատկացնել Շինարարների փողոցի հ.6/1 շենքի հ.59 հասցեում գտնվող 44.1քմ մակերեսով մեկ սենյականոց բնակարանը, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.423 բնակարանը՝ մինչև 2019 թվականի հուլիսի 15-ը Երևան համայնքին հանձնելու պայմանով։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Սուրիկ և Մարիամ Բաղդասարյանների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում բնակարանը Երևան համայնքին չհանձնելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի, Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարների վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ