Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 

 2246-Ա  15.06.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի Հ.256-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արաքսիյա Ավակյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 29-ի հ.256-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.06.2018թ. հ.18-06/1-Ա-3466 եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 17.05.2018թ. հ.Կ-14/05/2018-4-0042 որոշումը.    
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 29-ի <<Ն.Շենգավիթի հ.15 փողոցի հ.11 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և հատակագիծ թողարկելու մասին>> հ.256-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման մեջ <<71.46քմ>> թիվը փոխարինել <<51.91քմ>> թվով.
2)որոշման նախաբանի երրորդ պարբերությունից հանել <<որից՝ 19.55քմ մակերեսն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Ն.Շենգավիթի 15-րդ փողոցի հ.11/2 և հ.11 բնակելի տների սեփականատերեր՝ Արմենուհի Թադևոսյանին և Ռամելյա Ակոպովային>> բառերը և թվերը.
3)որոշման 3-րդ կետից հանել <<իսկ 19.55քմ մակերեսն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով>> բառերը և թվերը:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ