Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 
 
2253-Ա  15.06.2018թ.
        
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հաշվի առնելով Ա.Բաբաջանյան փողոց հ.27/3 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 26.02.2018թ. տրված հ.04/4236 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Հրաչյա Բոյմուշակյանի կողմից 31.05.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ.002599 և հ.002598/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 01.06.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 208260 (երկու հարյուր ութ հազար երկու հարյուր վաթսուն) դրամ և 67725 (վաթսունյոթ հազար յոթ հարյուր քսանհինգ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Հրաչյա Բոյմուշակյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։ 


    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ