Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  


 2255-Ա  15.06.2018թ.


       ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևան համայնքի սեփականություն հանդիսացող կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին վարձակալության տրամադրելու վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, ինչպես նաև քաղաքացի Արմեն Ղարիբյանի 20.04.2018թ. հ.Ղ-651 դիմումը.
1.Սույն որոշման 2-րդ կետում նշված կառույցն և դրա համար առանձնացված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:
2.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին կնքել`
1)Արմեն Ղարիբյանի հետ Տիգրան Մեծի պողոտայի հ.55/6 հասցեում գտնվող կառույցը և դրա համար առանձնացված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին հ.Վ-111-4717-Ա պայմանագրում /նոտարական կարգով վավերացված 20.12.2007թ. հ.10873/ փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ