Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2257-Ա  15.06.2018թ.

   ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 01.06.2018թ. տրված h.18-06/O-136,  h.18-06/O-137, հ.18-06/Ի-210 մասնագիտական եզրակացությունները.
1.Բագրևանդի փողոց, հ.1/1 հասցեում սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 23.05.2018թ. հ.23052018-01-0195 վկայական) քաղաքացի Կարեն Նորիկի Գալոյանին /անձնագիր BA0766107, տրված 040կողմից 03.09.2014թ., ծնված 26.12.1976թ./ պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 1073.42քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական) ճանաչել օրինական։
2.Բագրևանդի փողոց, հ.2/4 հասցեում սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 29.03.2017թ. հ.29032017-01-0046 վկայական) քաղաքացի Կարեն Նորիկի Գալոյանին /անձնագիր BA0766107, տրված 040կողմից 03.09.2014թ., ծնված 26.12.1976թ./ պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 56.78քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական) ճանաչել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն  որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված օրինականացման վճարները.
1)- Բագրևանդի փողոց, հ.1/1 հասցեի ինքնակամ կառույցի օրինականացման համար՝ 5581784 (հինգ միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար յոթ հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության  դրամ
  - Բագրևանդի փողոց, հ.2/4 հասցեի ինքնակամ կառույցի օրինականացման համար՝ 295256 (երկու հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր հիսունվեց) Հայաստանի Հանրապետության  դրամ։
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 3-րդ կետի 1)-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումները չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Բագրևանդի փողոց, հ.2/10 հասցեում գտնվող 36.56քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝  հասարակական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)։  
5.Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ հողամասի գործառական նշանակությունը  սահմանել հասարակական կառուցապատման։
6.Ուժը կորցրած ճանաչել Բագրևանդի փողոց, հ.1/1 հասցեում իրականացվող կառույցի իրականացման համար 20.04.2017թ. համաձայնեցված հ.01/18-05/1-Գ-1427-218նախագիծը, 03.03.2017թ. հ.01/18-07/1-Գ-1617-97 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 20.04.2017թ. տրված հ.01/18-Գ-1427-261 շինարարության թույլտվությունը ։  
7.Սույն որոշման 4-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել  կառույցն իրականացրած անձ՝ Կարեն Նորիկի Գալոյանին /անձնագիր BA0766107, տրված 040կողմից 03.09.2014թ., ծնված 26.12.1976թ./։
8.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 4-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը  ստանալուց հետո,  10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
9.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ