Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2018

        
ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

2260-Ա  15.06.2018թ.
                                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.4274-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
           


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի  06.06.2018թ. 20/2 N-2882 գրությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի նոյեմբերի 29-ի «Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.1 հասցեի բնակելի տան և  հողամասի նկատմամբ Օնիկ Գավրուշի Սիմենյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.4274-Ա որոշման
1)վերնագրում «Սիմենյանի» բառը փոխարինել «Սիմոնյանի» բառով,
2)վերնագրում, նախաբանում, 1-ին, 3-րդ կետերում «Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.1» բառերը փոխարինել «Զաքարիա Քանաքեռցու փողոցի հ.1/2» բառերով»։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ