Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2278-Ա 02.07.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝
1.Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների հերթական ատեստավորման ենթակա համայնքային ծառայողների ցուցակը և ժամանակացույցը (հավելված):
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետին՝ ապահովել «Համայնքային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը հաստատելու մասին» №15-Ն հրամանով հաստատված կարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ