Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2283-Ա 02.07.2019թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով.
1. Հաստատել Երևանի ենթակայության.
1) NN 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 11, 12, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 29, 30, 33, 34, 35, 38, 39, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 63, 64, 66, 67, 68, 69, 71, 72, 73, 74, 75, 76, 78, 79, 80, 86, 87, 90, 92, 94, 95, 96, 101, 102, 103, 104, 106, 107, 108, 109, 110, 111, 112, 113, 118, 119, 121, 122, 123, 124, 125, 128, 129, 131, 132, 134, 136, 138, 139, 141, 143, 146, 147, 148, 153, 154, 155, 156, 159, 160, 162, «Լապտերիկ», «Արևամանուկ» և, «Ժպիտներ» մանկապարտեզներ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները՝ համաձայն N1 և N2 հավելվածների:
2) NN 6, 10, 13, 18, 23, 25, 31, 32, 36, 37, 40, 41, 42, 50, 58, 59, 60, 61, 62, 77, 81, 82, 83, 84, 85, 88, 89, 93, 97, 98, 99, 100, 105, 114, 116, 117, 120, 127, 130, 133, 135, 137, 140, 142, 144, 145, 149, 150, 151, 152, 157, 158, 161 և «Ավանի մանկապարտեզներ», «Փոքրիկ երկիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպություների հաստիքացուցակներն ու 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին.
1) համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար գնումներն իրականացնել «Գնումների մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017թ. «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N526-Ն որոշման պահանջներին համապատասխան,
2) դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգման գծով աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով փորձաքննությունն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում,
3) եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված «Պարգևատրում», «Հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգում» հոդվածների գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և ֆինանսական վարչությունների հետ համաձայնեցնելուց հետո,
4) բացառել կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածների գծով գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի, Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ