Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2390-Ա 08.07.2019թ.


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՂԹՈՂԻՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 463-րդ, 464-րդ հոդվածները և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշմամբ հաստատված հ.2 հավելվածի 32-րդ կետը.
1. 2019թ. հունիս 28-ին կայացած գույքի վարձակալությամբ տրամադրման աճուրդի հաղթողներին /վարձակալներին/ տրամադրել գույք՝ համաձայն սույն որոշման հ.1-3 հավելվածների։
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` վճարման ենթակա գումարների վճարումները սահմանված ժամկետում ու կարգով կատարելուց հետո աճուրդում հաղթողների հետ կնքել գույքի վարձակալության պայմանագիր։
3. Ընդունել ի գիտություն, որ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ֆինանսական վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ