Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2399-Ա 10.07.2019թ.


ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Աղայանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 16.04.2019թ. հ.2063, հ.2064, հ.2065 վկայագրերի հիման վրա, Գաջեգործների փողոցի հ.74/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Համաձայն ՀՀ ԱԳԿԿ-ի կողմից տրված 07.06.2019թ. հ.ԱՏ-05/06/2019-1-0227 տեղեկանքի` Երևանի Գաջեգործների փողոցի հ.74/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքն, ըստ կադաստրային գործի տվյալների, կազմում է 548 707 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով.
1.Լիազորել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա.Աբրահամյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Ռոզա Աղայանի, Սուսաննա Աղայանի և Հասմիկ Աղայանի հետ կնքել համաձայնագիր՝ Գաջեգործների փողոցի հ.74/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 39,4քմ մակերեսով հողամասի համար 14.01.1999թ. կնքված վարձակալության հ.1-135 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) պայմանագրում «Գրիգոր Աղայան» բառերը փոխարինել «Ռոզա Աղայան, Սուսաննա Աղայան, Հասմիկ Աղայան» բառերով.
2) պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
3) «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:».
4) պայմանագրի 5.2 ենթակետից հանել «(այդ թվում՝ իրականացնելու կապիտալ շինարարություն)» բառերը.
5) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը՝ հօգուտ վարձատուի» բառերը.
6) պայմանագրի 4-րդ կետում «1 հա=14646180» բառը և թվերը փոխարինել «69600000» թվով.
7) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.6 և 7.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից։».
«7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա։».
8) պայմանագրի 9-րդ կետում «10/տաս/» թիվը և բառը փոխարինել «3» թվով, իսկ «5772/հինգ հազար յոթ հարյուր յոթանասուներկու» թիվը և բառերը՝ «8227» թվով.
9) պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում «0,25» թիվը փոխարինել «0,05» թվով.
10) պայմանագրի 13-րդ կետում «103004220044» թիվը փոխարինել «900025311045» թվով:
2. Գաջեգործների փողոցի հ.74/1 շենքի բակում գտնվող ավտոտնակին տրամադրել «Գաջեգործների փողոց, հ.74/1 շենք, ավտոտնակ հ.5» հասցեն։
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին։
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ