Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2405-Ա 10.07.2019թ.


ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.39Ա ՇԵՆՔԻ Հ.12 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահան Պապոյանի դիմումը` Գյուլբենկյան փողոցի հ.39Ա շենքի հ.12 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19072012-01-0883 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և անվանափոխություն կատարելու մասին։
Գյուլբենկյան փողոցի հ.39Ա շենքի հ. 12 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 728801 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41–Ն որոշման հավելվածով.
1.Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վահան Պապոյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գյուլբենկյան փողոցի հ.39Ա շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.12 ավտոտնակի զբաղեցրած 23,4քմ մակերեսով հողամասի համար 19.02.2005թ. կնքված վարձակալության հ. 421/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրում <Հրաչյա Տոնապետյան< բառերը փոխարինել <<Վահան Պապոյան>> բառերով.
2) պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:>>.
3) պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
4) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.8 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>.
5) պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը փոխարինել <<900035311027>> թվով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ