Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2411-Ա 10.07.2019թ.


ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ Հ.81 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հենզել Մեխրիյանի դիմումը՝ Շահումյանի անվան կոլտնտեսության հ.81 հասցեում, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 14.11.2007թ. հ.12750, հ.12751, հ.12752 և հ.12753 վկայագրերով իրեն, Նաիրի Մեխրիյանին, Վարշամ Մեխրիյանին, Զոհրաբ Մեխրիյանին և Արսեն Մեխրիյանին փոխանցված հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 19.12.1991թ. հ.38/211 որոշումը, Հայաստանի Ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի կողմից 22.10.2007թ. տրված 01-20/1943 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 14.11.2007թ. հ.12750, հ.12751, հ.12752 և հ. 12753 վկայագրերը:
Համաձայն տարածքի ճշգրտված տեղագրական հանույթի՝ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 347.6քմ՝ փաստաթղթերով ամրագրված՝ 400.0քմ մակերեսի փոխարեն, որն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում /ծածկագիր՝ 01-007-212-061/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, «Նորմատիվ իրակական ակտերի մասին» 37-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, 16-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2019թ. հ.18-06/1-Մ-6879 եզրակացությունը .
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2010թ. սեպտեմբերի 2-ի «Շահումյանի անվան կոլտնտեսության հ.81 հասցեում գտնվող հողամասի հողհակացման հիմքերը վերականգնելու, հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին» հ.4098-Ա որոշումը և դրա հիման վրա թողարկված գլխավոր հատակագիծը:
2. Վերականգնել Շահումյանի անվան կոլտնտեսության հ.81 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը՝ 347.6քմ մակերեսի չափով։
3. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հասցեում գտնվող 347.6 մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Հենզել Մեխրիյանին, Նաիրի Մեխրիյանին, Վարշամ Մեխրիյանին, Զոհրաբ Մեխրիյանին և Արսեն Մեխրիյանին։
4. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Շահումյանի անվան կոլտնտեսության հ.81 հասցեում գտնվող 347.6քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման:
5. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
6. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ