ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2412-Ա 10.07.2019թ.


ՄԱՍԻՍԻ ՓՈՂՈՑԻ Հ.31, ԹԱՄԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.Հ.55/27, 55/11
ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ Հ.Հ. 55, 55/1, 55/2, 55/5, 55/8, 55/9, 55/13, 55/14, 55/4,
55/17, 55/18, 55/3, 55/16, 55/24, ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.55/26
ԵՎ ՄԱՍԻՍԻ Հ.31 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի լիազորված անձ Արսեն Գասպարյանի դիմումը՝ Մասիսի փողոցի հ.31, Թամանցիների փողոցի հ.հ.55/27, 55/11 Բագրատունյաց փողոցի հ. հ.55, 55/1, 55/2, 55/5, 55/8, 55/9, 55/13, 55/14, 55/4, 55/17, 55/18, 55/3, 55/16, 55/24, Բագրատունյաց պողոտայի հ.55/26 և Մասիսի հ.31 հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.05122012-01-1554, 05082015-01-0102, 31072015-01-0170, 31072015-01-0178, 12082015-01-0194, 04082015-01-0160, 10082015-01-0236, 05082015-01-0121, 04082015-01-0096, 04082015-01-0045, 17082012-01-1250, 30082017-01-0133, 30082017-01-0030, 30082017-01-0189, 01022019-01-0215 և անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2293234, հ.1570616, հ.2611739, հ.2596118 վկայականները։ Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեների ընդհանուր /պարսպապատ/ հողամասը չի ենթարկվել ուրվագծային փոփոխության /փաստացի ուրվագիծը և ուրվագծային չափերը համապատասխանում են վկայականներով ամրագրվածներին/, բայց փաստացի մակերեսը կազմում է 229620.25քմ՝ վկայակններով ամրագրված ընդհանուր՝ 222793.02քմ մակերեսի փոխարեն, իսկ այդ վկայականներից ավելի տնօրինվող՝ 6827.23քմ մակերեսով հողամասի ուրվագծային դիրքն ու չափերը պարզել հնարավոր չէ /այն արդյունք է հողամասերի մակերեսների կատարված երկրաչափական և ներկայումս իրականացվող էլեկտրոնային հաշվարկների/:
Քննարկվող՝ 6827.23քմ մակերեսով հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում /ծածկագրեր՝ 01-011-390-045, 01-011-390-007, 01-011-390-008, 01-011-390-027, 01-011-390-026, 01-011-390-032, 01-011-390-042, 01-011-390-031, 01-011-390-028, 01-011-390-020, 01-011-390-043, 01-011-390-023, 01-011-390-040, 01-011-390-014, 01-011-390-024, 01-011-390-022, 01-011-390-050/։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ և հողային օրենսգրքի 59-րդ հոդվածներով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.02.2019թ. հ.18-06/1-Գ-870, 13.03.2019թ. հ.18-06/1-Գ-870 և 04.06.2019թ. հ.18-06/584 եզրակացությունները.
1.Սահմանել, որ Մասիսի փողոցի հ.31, Թամանցիների փողոցի h.հ.55/27, 55/11 Բագրատունյաց փողոցի հ.հ.55, 55/1, 55/2, 55/5, 55/8, 55/9, 55/13, 55/14, 55/4, 55/17, 55/18, 55/3, 55/16, 55/24, Բագրատունյաց պողոտայի հ.55/26 և Մասիսի հ.31 հասցեներում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 229620.25քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են 229620.25քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
3. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Մասիսի փողոցի հ.31, Թամանցիների փողոցի h.հ.55/27, 55/11 Բագրատունյաց փողոցի հ. հ.55, 55/1, 55/2, 55/5, 55/8, 55/9, 55/13, 55/14, 55/4, 55/17, 55/18, 55/3, 55/16, 55/24, Բագրատունյաց պողոտայի հ.55/26 և Մասիսի հ.31 հասցեներում գտնվող՝ 229620.25քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը արդյունաբերական օբյեկտների կառուցապատման։
4. Մասիսի փողոցի հ.31, Թամանցիների փողոցի h.հ.55/27, 55/11 Բագրատունյաց փողոցի հ.հ.55, 55/1, 55/2, 55/5, 55/8, 55/9, 55/13, 55/14, 55/4, 55/17, 55/18, 55/3, 55/16, 55/24, Բագրատունյաց պողոտայի հ.55/26 և Մասիսի հ.31 հասցեներում գտնվող` 229620.25քմ մակերեսով հողամասին տրամադրել «Մասիսի փողոց, հ.31» հասցեն:
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի կադաստրային արժեքը հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ ենթակա է վճարման:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետի՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ