ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2416-Ա 11.07.2019թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ
ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Վան Քոնսթրաքշն>> ՍՊԸ-ի լ/ա Դավիթ Ավետիսյանի գրությունը՝ Երևան քաղաքի 33-րդ թաղամասում գտնվող հողամասերն ընկերությանն օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի հ.332-Ն որոշումը, համաձայն որի Երևան քաղաքի 33-րդ թաղամասում գտնվող բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված հողամասերի ձեռքբերող է ճանաչվել նաև <<Վան Քոնսթրաքշն>> ՍՊԸ-ն։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությանը պատկանող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 21.95քմ /18.05քմ+3.9քմ/, որը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 2-րդ գոտում և ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշմամբ` քննարկվող հողամասերը Երևան համայնքին չեն փոխանցվել:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն` հողամասերը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիա/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում` ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն, 2018 թվականի մարտի 22-ի հ.332-Ն, 2018 թվականի փետրվարի 8-ի հ.99-Ա որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի և ընկերության միջև 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրի 5.6-րդ կետը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.05.2019թ. հ.18-06/434 և 20.05.2019թ. հ.18-06/496 եզրակացությունները.

1. Սահմանել, որ Երևան քաղաքի 33-րդ թաղամասում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 21.95քմ /18.05քմ+3.9քմ/:

2. Հողամասերի սահմանները որոշվում են 18.05քմ և 3.9քմ մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
3. Երևան քաղաքի 33-րդ թաղամասում գտնվող՝ 18.05քմ և 3.9քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ «Հանրապետության փողոց, նրբանցք, հ.13/8» և «Հանրապետության փողոց, նրբանցք, հ.13/9» հասցեները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան քաղաքի 33-րդ թաղամասում գտնվող` 18.05քմ և 3.9քմ մակերեսներով հողամասերի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, Երևան քաղաքի 33-րդ թաղամասում գտնվող՝ 21.95քմ /18.05քմ և 3.9քմ/ մակերեսներով հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) <<Վան Քոնսթրաքշն>> ՍՊԸ-ին` տարածագնահատման 2-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է /703950 ՀՀ դրամ+152100 ՀՀ դրամ/ ընդհանուր` 856050 (ութ հարյուր հիսունվեց հազար հիսուն) ՀՀ դրամ և փոխանցել 900005290417 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, <<Վան Քոնսթրաքշն>> ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ