Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29.06.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 
 
2429-Ա  29.06.2018թ

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Օրիենթ Սթոն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը՝ Աբովյան փողոցի հ.հ.36/2, 36/3, Մոսկովյան փողոցի հ.4 և Իսահակյան փողոցի հ.1/3  հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի համար (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.10082016-01-0184, 10082016-01-0188, 10082016-01-0189 և 10082016-01-0186 վկայականներ) կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Աբովյան փողոցի հ.հ.36/2, 36/3, Մոսկովյան փողոցի հ.4 և Իսահակյան փողոցի հ.1/3  հասցեներում գտնվող գույքի կադաստրային արժեքը 9372000 ՀՀ դրամ է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածի  դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.05.2018թ. հ.18-06/2-36214 եզրակացությունը.   
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով,  Երևանի քաղաքապետի անունից, <<Օրիենթ Սթոն>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համաձայնագիր` Աբովյան փողոցի հ.հ.36/2, 36/3, Մոսկովյան փողոցի հ.4 և Իսահակյան փողոցի հ.1/3  հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 1701.28քմ /590.5քմ+274.12քմ+477.52քմ+359.14քմ/ մակերեսով հողամասի համար 2002 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագրում լրացում կատարելու մասին.  
1)պայմանագրի  18-րդ կետում նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը:»:     
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության  վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։  
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման  վարչությունների  պետերի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:
     

 
    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ