Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2482-Ա 17.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի Հ.2225-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 23.05.2019թ. 20-ել-858 եզրակացությունը, հաշվի առնելով ըստ օրենքի 15.01.2019թ., 13.11.2015թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 14-ի «Երևանի Դավթաշենի 2-րդ փողոցի հ.19 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Թելման Սիմոնի Ղուկասյանի, Դանիել Սիմոնի Ղուկասյանի, Էդգար Արծրունու Դավթյանի, Աշոտ Վանոյի Գրիգորյանի իրավունքները վերականգնելու, 321.44քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.2225-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում «Դանիել Սիմոնի Ղուկասյանի» բառերը փոխարինել «Արաիկ Դանիելի Ղուկասյանի», «Աշոտ Վանոյի Գրիգորյանի» բառերը փոխարինել «Վանո Աշոտի Գրիգորյանի», «Էլվիրա Սարգսի Հարությունյանի», «Ավետիք Աշոտի Գրիգորյանի» բառերով, նախաբանի 2-րդ նախադասությունում «Դանիել Սիմոնի Ղուկասյանի (ծնված 19.06.1947թ.), բառերը փոխարինել «Արաիկ Դանիելի Գրիգորյանի (ծնված 18.11.1970թ)» բառերով, «Աշոտ Վանոյի Գրիգորյանի» բառերը փոխարինել «Ավետիք Աշոտի Գրիգորյանի (ծնված 07.09.1984թ.), Վանո Աշոտի Գրիգորյանի (ծնված 07.09.1984թ.), Էլվիրա Սարգիսի Հարությունյանի (ծնված 25.06.1958թ.)» բառերով, 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ