Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 2485-Ա  19.07.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 1553-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թվականի ապրիլի 13-ի N15 արձանագրության 39-րդ կետը և «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի հունիսի15-ի N 79 գրությունը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N15 արձանագրության 39-րդ կետից բխող համաձայնագրերի կնքման լիազորություններ վերապահելու մասին» N 1553-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «և լրացումներ» բառերը.
2)Որոշման 2-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն  որոշմանը կից հավելվածի:
2.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ