Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 2489-Ա  19.07.2017թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻ 23-Ի Հ.2299-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով «ՓԻՐՄԱՆ» և «ԹԱՅԳՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ների տնօրեն՝  Արմենուհի Գևորգյանի 18.07.2017թ. 17/44137 դիմումը և Երևանի քաղաքապետի 2017թ. հունիսի 23-ի հ. 2142-Ա որոշումը.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Երևանի քաղաքապետի 2016թ. հունիսի 23-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 2299-Ա որոշման հավելվածի 8-րդ կետի 2-րդ սյունակից հանել «Արմենուհի Գևորգյան,», 3-րդ սյունակից՝ «Տ. Պետրոսյան փողոց, հ. 44/7, Դավթաշեն 4-րդ թաղամաս, հ. 12/10,», 5-րդ սյունակից՝ «Արմենուհի Գևորգյանի, Տ. Պետրոսյան փողոցի հ. 44/7, Դավթաշեն 4-րդ թաղամասի հ. 12/10,» բառերը։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

  

  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ