Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.07.2017


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2492-Ա  21.07.2017թ.

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԵՐԻ  ՀԱՍՑԵՆԵՐ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ. ՀՈՒԼԻՍԻ 14-Ի Հ.2420-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Հրանդ Ղազիկյանի 20.07.2017թ. հ.Ղ-1221 դիմումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 19.07.2017թ. հ. Կ-17/07/2017-1-0408 որոշումը.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Երևանի քաղաքապետի 2017թ. հուլիսի 14-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.2420-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ սյունակում «h.6/8» բառերը փոխարինել «հ.6/23» բառերով։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ