Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2503-Ա 22.07.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի Հ.1891-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի Հ.2127-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՄԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ «ԴԱՎԻԹ-ՎԱՆՈՒՇ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ, «ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ԴԱՎԻԹ-ՎԱՆՈՒՇ» ՍՊԸ-ԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի գրությունը՝ Մաշտոցի պողոտայի /Գլխավոր պողոտային հարող/ ստորգետնյա անցման հարևանությամբ վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, դրա մի հատվածի նկատմամբ <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և վարձակալության պայմանագիրը կառուցապատման իրավունքի վերախմբագրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.03.2006թ. հ.1989412, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.03072015-01-0182 վկայականները և Երևանի քաղաքապետի 2018 թվականի մայիսի 16-ի հ.1891-Ա որոշումը։
Երևանի քաղաքապետի 2018 թվականի մայիսի 16-ի հ.1891-Ա որոշմամբ վերաճշտվել է Մաշտոցի պողոտայի /Գլխավոր պողոտային հարող/ ստորգետնյա անցման հարևանությամբ, <<Դավիթ-Վանուշ>> ՍՊԸ-ին պատկանող բացօթյա սրճարանի զբաղեցրած հողամասի սահմանները: Նշված որոշման հիման վրա՝ 1048.38քմ մակերեսով հողամասի համար թողարկվել է հ.1020-2018 գլխավոր հատակագիծը: Հողամասի նկատմամբ իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել վերոհիշյալ հասցեում ընկերությանը պատկանող սրճարանը:
Համաձայն ընկերության կողմից ներկայացված էսքիզային առաջարկի՝ վերակառուցվող սրճարանի փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 392.0քմ /196.0քմ+196.0քմ/:

Ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված 350.0քմ և 36.0քմ մակերեսներով հողամասերից՝ 185.7քմ և 36.0քմ մակերեսներն ընկերության կողմից չեն տնօրինվելու, իսկ 392.0քմ մակերեսից՝ 227.7քմ մակերեսը համադրվում է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին տրամադրված հողամասի հետ:

Քննարկվող հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում։
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ, հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 46.2-րդ կետի <<ե>> ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի դրույթներով, հաշվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե¬տության և քաղաքաշինության վարչության 18.06.2019թ. հ.18-06/2-52464 եզրակա¬ցությունը.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018 թվականի մայիսի 16-ի «Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցման հարևանությամբ «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին» հ.1891-Ա և 2018 թվականի հունիսի 6-ի ««Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և նոր պայմանագիր կնքելու մասին» հ.2127-Ա որոշումները:
2.Դադարեցնել «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը՝ Մ.Մաշտոցի պողոտայի հ.22/1 հասցեում գտնվող՝ 3658.97քմ /10981.0քմ-227.7քմ-3431.27քմ/ մակերեսով հողամասի նկատմամբ:
3.Սահմանել, որ Մ.Մաշտոցի պողոտայի հ.22/1 հասցեում գտնվող, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի սահմանները որոշվում են 7322.03քմ /10981.0քմ-227.7քմ-3431.27քմ/ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ սույն որոշման 2-րդ կետի կատարման նպատակով «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝
1) 2003 թվականի նոյեմբերի 3-ին կնքված հողամասի վարձակալության հ.22040 պայմանագրի մաս կազմող հ.1 հավելվածի 10-րդ տողը հանելու մասին.
2) Մաշտոցի պողոտայի հ.22/1 հասցեում գտնվող 7322.03քմ մակերեսով հողամասի համար կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ նախկին պայմանագրով նախատեսված ժամկետով և պայմաններով:
5. Դադարեցնել «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ի հետ կնքված 350.0քմ մակերեսից` 185.7քմ և 36.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ ընկերության 29.12.2002թ. հ.2024/ԳԱ և 29.01.2002թ. հ.106/ԳԱ պայմանագրերով ձեռք բերված վարձակալության իրավունքը, 29.12.2002թ. հողի վարձակալության հ.2024/ԳԱ պայմանագրում կատարել փոփոխություն՝ 350.0քմ մակերեսից 164.3քմ մակերեսով հողամասի նկատմամբ, այն շարադրելով՝ որպես համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:
6. «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին տրամադրված 350.0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող գույքերը քանդելու նպատակով՝ նշված ընկերությանը տրամադրել քանդման թույլտվություն:
7. Սահմանել, որ Մ.Մաշտոցի պողոտայի հ.22/1 հասցեին կից, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 392.0քմ /196.0քմ+ 196.0քմ/:
8.Հողամասի սահմանները որոշվում են 392.0քմ /196.0քմ+196.0քմ/ մակերեսներով հողամասերի համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը:
9. Մ.Մաշտոցի պողոտայի հ.22/1 հասցեին կից` 196.0քմ և 196.0քմ մակերեսներով հողամասերին տրամադրել «Մաշտոցի պողոտա, հ.20/7» և «Մաշտոցի պողոտա, հ.20/8» հասցեները:
10. Սույն որոշման 7-րդ կետում նշված 392.0քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, կառուցապատման իրավունքով, մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել <<Դավիթ-Վանուշ>> ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածով սահմանված հողամասերի կառուցապատման իրավունքի տարեկան վճարների 10 տոկոսի դրույքաչափերին համապատասխան։
11. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ սույն որոշման 10-րդ կետի կատարման նպատակով <<Դավիթ-Վանուշ>> ՍՊԸ-ի հետ կնքել պայմանագիր՝ 392.0քմ /196.0քմ+196.0քմ/ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
12. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
13. Ընդունել ի գիտություն, որ.
1) հողամասի կառուցապատման իրավունքը և համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում.
2) քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից տրամադրվող նախագծման թույլտվությունը /ճարտարա-պետահատակագծային առաջադրանքը/:
14.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
15. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
16. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ