Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.07.2016

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2556-Ա  13.07.2016թ.

ԹԱՄԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.70/24 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 04.07.2016թ. տրված հ.18-06/Օ-159 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (29.06.2016թ. հ.Մ-4940).
1.Թամանցիների փողոցի հ.70/24 հասցեում սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 31.05.2016թ. տրված հ.31052016-01-0097 վկայական, որակավորման վկայական հ.0219 տրված 06.08.2012թ.) «ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ-ին (պետական գրանցման վկայական հ.02Ա հ.050401, գրանցման համարը 269.110.02311 տրված 16.04.2001թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 15.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (արտադրական) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 49140 (քառասունինը հազար մեկ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։

     

   ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ