Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 
 
2559-Ա  18.07.2018թ.

ԱՆՈՒՇԱՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ,ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռազմիկ Թադևոսյանի  դիմումը` Երևանի  քաղաքապետի 2004թ. հուլիսի 9-ի հ.1245-Ա որոշման հիման վրա, Բաղրամյան պողոտայի հ.79 շենքի բակում  գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 09.06.2005թ. հ.1546448 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և անվանափոխություն կատարելու  մասին։
Բաղրամյան  պողոտայի   հ.79 շենքի բակում  գտնվող ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում  է 1496000 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն որոշմամբ   հաստատված  հավելվածով, հաշվի  առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  10.07.2018թ. հ.20/2 Ե-477 գրությունը.
1.Լիազորել  Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Ռազմիկ Թադևոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Բաղրամյան պողոտայի հ. 79 շենքի բակում գտնվող, սեփականության  իրավունքով  իրեն պատկանող ավտոտնակի զբաղեցրած  27,7քմ  մակերեսով  հողամասի  համար 25.02.2005թ. կնքված վարձակալության հ. 536/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում <<Վարդանյան Անուշավան>> բառերը փոխարինել <<Ռազմիկ Թադևոսյան>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի  հունվարի 1-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել  << ( այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ  կետը  լրացնել  նոր՝  6.7  ենթակետով,  հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված  հողամասի  օգտագործման   նպատակի   փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված  կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի  3 /երեք/տոկոսը, որը կազմում է 21066 /քսանմեկ  հազար վաթսունվեց/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը 1 քմ-ի համար կազմում է 25350դրամ:>>.
7)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը  փոխարինել  <<900035311027>> թվով:
2.Ռազմիկ Թադևոսյանին  պատկանող  ավտոտնակին տրամադրել  <<Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.79 շենք, ավտոտնակ հ.19>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան  տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան  քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական  շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա  ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական  դատարան` երկամսյա  ժամկետում։
6.Որոշման  կատարման  կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                        
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Կ.ԱՐԵՅԱՆ