Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


257-Ա 09.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 29-Ի Հ.3772-Ա, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի Հ.501-Ա, ՄԱՐՏԻ 6-Ի Հ.820-Ա ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի Հ.2382-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 29-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3772-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 3-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի փետրվարի 17-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.501-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 6-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 6-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
3. Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 6-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.820-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 4-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
4. Երևանի քաղաքապետի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2382-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 5-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 5-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ