Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2016

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

2611-Ա  18.07.2016թ.

ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.8/1 ՀԱՍՑԵՈՒՄ,  ԱՐՄԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ,  <<ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ>> ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ  ԱՐՄԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արման Նալբանդյանի դիմումը՝ Խանջյան փողոցի հ.8/1 հասցեում, վարձակալության իրավունքով իրեն պատկանող հողամասի սահմանները վերաճշտելու, դրա մի հատվածի նկատմամբ <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և այն վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2846236 և  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.09.2015թ. հ.10092015-01-0022 վկայականները։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում Արման Նալբանդյանի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2427.06քմ՝ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 3572.0քմ մակերեսի փոխարեն, որից՝ 264.2քմ մակերեսով հողամասը <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում է։
Քննարկվող՝ 2427.06քմ մակերեսով հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում։   
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և   60-րդ հոդվածներով,  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 44-րդ կետի <<դ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի  4-րդ գլխի դրույթներով, հաշվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապե-տության և քաղաքաշինության վարչության 19.05.2016թ.  հ.18-06/401 եզրակա¬ցությունը.
1.Դադարեցնել <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը Խանջյան փողոցի հ.6/1 հասցեում գտնվող 41333.01քմ մակերեսով հողամասից՝ 264.2քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ սույն որոշման 1-ին կետի կատարման նպատակով <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան համաձայնագիր:
3.Խանջյան փողոցի հ.6/1 հասցեում գտնվող 264.2քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2028 թվականի հունվարի 30-ը ժամկետով տրամադրել Արման Նալբանդյանին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
4.Հողամասի սահմանները որոշվում են 2427.06քմ /2162.86քմ+264.2քմ/ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արման Նալբանդյանի հետ կնքել Խանջյան փողոցի հ.8/1 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով  տրամադրված 3572.0քմ մակերեսով հողամասից՝ 2162.86քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 3-րդ կետով իրեն տրամադրվող 264.2քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2028  թվականի  հունվարի   30-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 2427.06քմ մակերեսով հողամասից 1019.67քմ /սրճարան/ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով, իսկ 1407.39քմ /բարեկարգման և կանաչապատման հատված/ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Խանջյան փողոցի հ.8/1 հասցեում գտնվող 3572.0քմ մակերեսով հողամասի համար 2003 թվականի հունվարի 17-ին կնքված հողամասի վարձակալության   հ.50/ԳԱ  պայմանագիրը լուծելու մասին։  
6.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
7.Խանջյան փողոցի հ.6/1 և Խանջյան փողոցի հ.8/1  հասցեներում գտնվող ընդհանուր՝ 2427.06քմ /2162.86քմ+264.2քմ/ մակերեսով հողամասին տրամադրել  <<Խանջյան փողոց, հ.8/1>>  հասցեն:
8.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի  պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին,  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
9.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
10.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
11.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
12.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ