Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

265-Ա 08.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի Հ.2234-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2010թ. հունիսի 7-ի «Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններով անցնող մի շարք փողոցներում հասարակական տրանսպորտի նոր կանգառատեղեր սահմանելու և հին կանգառները վերականգնելու մասին» հ.2234-Ա որոշման 1-ին կետով հաստատված հ.1 հավելվածի ցանկը լրացնել 8-դ կետով, հետևյալ բովանդակությամբ.
«8.Պ.Սևակի փողոց.
-հ.8/2 հասցեի դիմաց (շարժման դեպի Կ.Ուլնեցու փողոցի ուղղությամբ)։»։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ու ճարտարապետության և քաղաքաշինու-թյան վարչությունների պետերի վրա:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրչ.Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ