Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

27.07.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2653-Ա 27.07.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ
ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» հ.13-Ն հրամանով.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման թվով 1 թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման հ.1 դահլիճում:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ
անցկացնելու կարգը հաստատելու մասին» հ.13-Ն հրամանի հավելվածի 12-րդ կետով և սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն՝ մրցույթն անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը՝ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում /www.yerevan.am/:
4. Ընդունել ի գիտություն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց փաստաթղթերն ընդունվելու են մինչև մրցույթի անցկացման օրվան նախորդող 15-րդ օրը: Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի հ. 201 սենյակում:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն իրենց ցանկությամբ կարող են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
6. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ