Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

270-Ա 01.02.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.49 ԵՐԹՈՒՂՈՒ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի 30.01.2020թ. հ.14/122042հ զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղու սպասարկման իրավունքը։
2.Թույլատրել «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ին՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղու շարժակազմը ներգրավել ընկերության կողմից սպասարկվող միկրոավտոբուսային հ.հ.1, 10, 13, 19, 21, 23 երթուղիներում՝ համաձայն հավելվածի:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարին՝
1)լուծել «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի հետ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղու համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը.
2)Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.հ.1, 10, 13, 19, 21, 23 երթուղիների համար կնքված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
4.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝
1)լուծել ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղու համար «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի հետ կնքված՝ երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը.
2) Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.հ.1, 10, 13, 19, 21, 23 երթուղիների համար կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ և կազմակերպել երթուղիների աշխատանքը:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի վրա:
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ