ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.07.2014


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


 
2707-Ա, 10.07.2014



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ  ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված 2012-2014թթ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցություն հաստատելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1.    Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը 2014 թվականի հուլիսի 10-ից  13-ը գործուղել ԼՂՀ մայրաքաղաք՝ Ստեփանակերտ հետևյալ կազմով.

Տարոն Մարգարյան    - Երևանի քաղաքապետ /պատվիրակության ղեկավար/
Դավիթ Օհանյան    - Երևանի քաղաքապետի տեղակալ
Սերգեյ Մկրտչյան    - Երևան քաղաքի ավագանու Հանրապետական կուսակցություն խմբակցության ղեկավար
Արմեն Երեմյան    - Երևան քաղաքի ավագանու անդամ
Արայիկ Քոթանջյան    - Երևանի քաղաքապետի խորհրդական
Արտավազդ Սարգսյան    - Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
Մանվել Ջավադյան    - Ավան վարչական շրջանի ղեկավար
Հրայր Անտոնյան    - Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
Ռուսլան Բաղդասարյան    - Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
Արմեն Հարությունյան    - Էրեբունի վարչական շրջանի ղեկավար
Արա Սադոյան    - Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Արտակ Ալեքսանյան    - Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի ղեկավար
Արմեն Ուլիխանյան    - Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
Արթուր Կիրակոսյան    - Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար
Արմեն Սարգսյան    - Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
Գևորգ Ղազարյան    - Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավար
Դավիթ Գևորգյան    - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հայկ Ասատրյան    - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության  պետ
Արմեն Հարությունյան    -     - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ
Արթուր Գևորգյան    - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Արմինե Վարդանյան    - Կազմակերպական վարչության պետ
Սամվել Մերթարջյան    - Երևանի քաղաքապետի օգնական
Արթուր Աղաջանյան    -Երևանի քաղաքապետի օգնական
Մարիա Բարաղամյան    - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և  տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ
Միքայել Սահակյան    - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ
Միքայել Սուրենյանց    - օպերատոր
Տիգրան Ասատրյան    - օպերատոր
Վահագն Գրիգորյան    - լուսանկարիչ
Օֆելյա Սիմոնյան    - լրագրող
    
2.    Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության բոլոր անդամների գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև այլ ծախսերը կատարվում են «Երևան»  հիմնադրամի միջոցների հաշվին:
3.    Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ին ապահովել ուղեկցող  մեքենաների (ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ներկայացրած ցանկի) տեխնիկական սարքինությունը և ուղեգրերը:
4.    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի վրա։
5.     Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ.Վարդանյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ