Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

272-Ա 11.02.2019թ.

 

Ֆ.ՏՈԼԲՈՒԽԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.34 ՇԵՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ Հ.2/2 ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մհեր Մարտիրոսյանի դիմումը՝ Ֆ.Տոլբուխինի փողոցի հ.34 շենքի h.2/2 հասցեում գտնվող` 70.0քմ մակերեսով, սեփականության իրավունքով և 3.6քմ մակերեսով` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող ոչ բնակելի տարածքների /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09082018-01-0016 վկայական/ գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հաստատված կարգի 3.2-րդ և 7-րդ կետերով, 2015թ. մարտի 19-ի հ.596-Ն որոշման հավելվածի 49-րդ կետով, 2017 թվականի հունիսի 29-ի հ.757-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.01.2019թ. հ.18-08/1-Մ-11814 եզրակացությունը.
1. Ֆ. Տոլբուխինի փողոցի հ.34 շենքի h.2/2 հասցեում գտնվող` 70.0քմ մակերեսով, սեփականության իրավունքով և 3.6քմ մակերեսով` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Մհեր Մարտիրոսյանին պատկանող ոչ բնակելի տարածքների գործառական նշանակություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես բնակելի՝ բնակարան, «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակելի նշանակության։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ