Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2747-Ա 01.08.2019թ.

 

ԱՐՑԱԽԻ ՊՈՂՈՏԱՅԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.10 ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԻ Հ. 209-210 ԲՆԱԿԱՐԱՆԻ
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ՝ ԺԱՆՆԱ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱՅԻՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ
ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 25-ի հ.172-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 14-ի հ.3411-Ա որոշումը.
1. Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.209-210 բնակարանի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08052012-01-0360 վկայական/ սեփականատեր` Ժաննա Խաչատուրովային հատկացնել Սիսակյան փողոցի հ.3՝ նոր կառուցվող շենքի 5-րդ հարկից մեկ սենյականոց բնակարան՝ առնվազն 40քմ մակերեսով, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.209-210 բնակարանը՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 16-ը Երևան համայնքին հանձնելու պայմանով։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Սիսակյան փողոցի հ.3 շենքը շահագործման հանձնելուց հետո, Ժաննա Խաչատուրովայի հետ կնքել անշարժ գույքի փոխանակման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում բնակարանը Երևան համայնքին չհանձնելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Ընդունել ի գիտություն, որ մինչև Սիսակյան փողոցի հ.3 հասցեում կառուցվող շենքը շահագործման հանձնելը Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի հ.209-210 բնակարանի սեփականատեր՝ Ժաննա Խաչատուրովայի ժամանակավոր բնակության համար վարձակալած բնակարանի (կացարանի) վարձավճարը, ամսական մինչև 70 000 ՀՀ դրամ, վճարվելու է Երևան համայնքի միջոցների հաշվին՝ վերջիններիս քարտային հաշվին կամ վարձատուին՝ փոխանցմամբ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի, Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներիի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ