Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2760-Ա 02.08.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը և վեց մարզաձևերի մրցաշարերին մասնակցելու նպատակով, ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը /աշխատանքային խմբին/ 2019 թվականի օգօստոսի 5-ից 9-ը գործուղել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ` հետևյալ կազմով.

Յուրի Մամիկոնյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ
Արա Բաղրամյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
Արշալույս Գասպարյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի 1-ին կարգի մասնագետ
Հրանտ Ենոքյան՝ «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի տնօրեն
Հմայակ Ենոքյան՝ «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Լուսինե Մուրադյան՝ «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի մեթոդիստ

2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019թ. բյուջեի միջոցների հաշվին:
3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ ապահովել 346ԼՍ01 մեքենայի տեխնիկական սարքինությունը, վառելիքը, ուղեգիրը, ինչպես նաև վարորդի գործուղումը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ