Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2762-Ա 02.08.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 41-րդ կետի 4-րդ ենթակետով.
1. Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով նախատեսված գումարների շրջանակում Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով՝ «ԵՔ–ԷԱՃԱՊՁԲ-19/9», «ԵՔ–ԷԱՃԱՊՁԲ-19/10», «ԵՔ–ԷԱՃԱՊՁԲ-19/11», «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-19/27» և «ԵՔ–ԳՀԱՊՁԲ-19/28» ծածկագրերով կազմակերպված գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերով ձեռքբերված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող բժշկական սարքավորումները /այսուհետ՝ գույք/ Երևանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերություններին տրամադրել անհատույց օգտագործման, 5 տարի ժամկետով՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին՝ Երևանի քաղաքապետի անունից սույն որոշման հավելվածում նշված Երևանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ 5 տարի ժամկետով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և հավելվածում ընդգրկված փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ