Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
2770-Ա  08.08.2018թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով  <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի  29-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի 27.07.2018թ. հ. 22/01-16982 գրությունը.
1.Շենգավիթ վարչական շրջանի, Շիրակի փողոցի 1-ին օբյեկտ, Շիրակի փողոցի    2-րդ օբյեկտ և Շիրակի փողոցի 3-րդ օբյեկտ բազմաբնակարան շենքերին տրամադրել   համապատասխանաբար ՝ «Արտաշեսյան պողոտա, 3-րդ նրբանցք, հ.1», «Արտաշեսյան պողոտա, 3-րդ նրբանցք, հ.3» և «Արտաշեսյան պողոտա, 3-րդ նրբանցք, հ.5» հասցեները։
2.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին՝ սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                                      
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                              Կ.ԱՐԵՅԱՆ